Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գեորգի Բալաևի աստղը բացվել է բնակչության քվեարկության արդյունքում

Գեորգի Բալաևի աստղը բացվել է բնակչության քվեարկության արդյունքում
29.10.2013 | 15:07

Դոնի Ռոստովի աստղային պողոտայում բացվել է անվանի կոմպոզիտոր Գեորգի Բալաևի (Բալայան, 1923-2012 թթ.) աստղը: Այս մասին տեղեկանում ենք aif.ru ռուսական կայքից: Անվանական աստղը բացվել է բնակչության քվեարկության արդյունքում. Բալաևի օգտին քվեարկել է 12,5 հազար քաղաքացի:

Ռուսաստանյան հանդիսատեսին հայտնի էր նրա «Ձմեռային վալս»-ը, որով երկար տարիներ սկսվում էր «Երկնագույն լույս» հեռուստահաղորդումը:
Բալաևը ավելի քան 500 ստեղծագործության հեղինակ է: Ռուսաստանի ռադիոյի և հեռուստատեսության ֆոնդում ունի ավելի քան 100 երգ, որոնք այսօր կարելի է լսել եթերից: «Մեղեդի» ձայնագրման ստուդիան թողարկել է նրա երկու սկավառակները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ